Ավտոմեքենաների առևտրի ծավալներն աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում 11.3 տոկոսով աճել են առեւտրի ծավալները: Սա պայմանավորված է հիմնականում մեծածախ առեւտրի եւ ավտոմեքենաների առեւտրի ծավալների աճով: Մեծածախ առեւտրի ծավալներն ավելացել են 17 տոկոսով, ավտոմեքենաներինը՝ 54.3 տոկոսով: Ինչ վերաբերում է մանրածախ առեւտրին, ապա այն ավելացել է 5 տոկոսով:

Նկատենք, որ հատկապես մեքենաների առեւտուրը սկսեց աճել այն բանից հետո, երբ ԵՏՄ անդամ երկրներից հնարավոր դարձավ Հայաստան ավտոմեքենա ներկրել առանց մաքսազերծելու՝ ընդամենը վճարելով ԱԱՀ-ն:




Լրահոս