Երեկ նշվում էր, որ վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը վարելու է ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը, քանի որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, առաջին նիստը վարում է տարիքով ավելի մեծ պատգամավորը:
Սակայն երեկ իրավիճակ փոխվեց. «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Նապոլեոն Ազիզյանը մանդատ ստացավ, և մեկ տարով մեծ է Բաբլոյանից, ապա առաջին նիստը՝ մինչ Աժ նախագահի և տեղակալների հարցի որոշումը, կվարի հենց նա: