Հաճախ նորաձևության հետևից գնալով՝ մենք մոռանում ենք առողջության մասին, և «գեղեցկություն զոհեր է պահանջում» արտահայտությունը բառացի հասկանում:
Ջինսեր և լեգինսներ
Նեղ ջինսերն ու լեգինսները վտանգավոր են կանանցի առողջության համար: Դրանք փոխարինեք հայտնի «բոյֆրենդ» ջինսերով:
Ծանր և մեծ պայուսակ
Այս մեծ աքսեսուարը վնասակար է կեցվածքի համար: Դրանք փոխարինեք փոքր և հարմարավետ ռյուկզակով:
Բարձր կրունկներ
Բարձր կրունկներով քայլելիս բեռն ընկնում է ոտնաթաթի առջևի հատվածի վրա:Փոխարինեք 2-3 սմ բարձրությամբ կրունկով:
Մատիտ-կիսաշրջազգեստ
Ցավոք, սակայն զգեստապահարանի ամենականացի իրը նույնպես անվտանգ չէ: Փորձեք ակտուալ արև-կիսաշրջազգեստ: Կարող եք համատեղել այն նույնիսկ ժակետների կամ վերնաշապիկների հետ:
Ծանր բիժուտերիա
Ծանր բիժուտերիան ձգում է ականջը, և լարվածություն առաջացնում պարանոցի շրջանում: Փոխարինեք ավելի թեթև նյութերից կազմված աքսեսուարներով:
Դրված թարթիչներ
Ժամանակակից make up-ի թրենդն է: Ավելի լավ է չվնասել սեփական տեսողությունն ու սուպեր ծավալով սևաներկ օգտագործել: