Մոսկվայի հարավ-արևմուտքում 40 հարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 22 մարդ:
«Հիվանդանոց է տեղափոխվել 10 հոգի, որոնց թվում՝ 2 երեխա: Եվս 12 հոգու ցուցաբերվել է առաջին բուժօգնություն ամբուլատոր պայմաններում», – հայտնում է ՌԻԱ-ն ` հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության իր աղբյուրին:
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր Պրոֆսոյուզնայա փողոցի վրա գտնվող շենքից 155 հոգու տարհանման մասին: