«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը:
Նիստում ներկայացվել են տոնական միջոցառումների վերաբերյալ մի շարք առաջարկություններ, քննարկվել են գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները։
Մեզ հասած տեղեկություններով՝ այս նիստն այնքան էլ հարթ չի ընթացել: Վարչապետը հայտարարել է՝ ինքը դեմ է, որ հանձնաժողովում դաշնակցականներ ընդգրկվեն: Վարչապետին, սակայն, բավական կոշտ հակադարձել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ հայտարարելով, որ հարցն արդեն որոշված է՝ հանձնաժողովում անպայման կլինեն դաշնակցական նախարարներ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: