Ընտրության արդյունքները համապատասխանում են ուժերի հարաբերությանը. Վազգեն Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևի սպասելի էր: Այն, որ Տարոն Մարգարյանը կստանա այդ 71 տոկոսը, կարծում եմ, որ ոչ մեկի համար զարմանալու չէր, որովհետև այդպես էլ պետք է լիներ: Ինքը ունի ընտրազանգված և բացի դա ,մարդիկ, ըստ նրա կատարած աշխատանքների, գնահատականներ են տվել, այնպես որ սպասելի էր: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով երեկ Երևանում տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքերի մասին, ասաց Կոմկուսի անդամ Վազգեն Սաֆարյանը:

Խոսելով ընտրություններին մասնակցող քաղաքացիների ցածր տոկոսների մասին` Սաֆարյանը ասաց. «Նման ցածր տոկոսները, որ այդքան քիչ են եկել ընտրություններին, դա, իմ կարծիքով, պայմանավորում է նրանով, որ հիմնական կուսակցությունները, իսկ Հայաստանում կուսակցությունները հիմնականում Երևանում են կենտրոնացած, դրանք չմասնակցեցին ընտրություններին, դրա համար իրենց ընտրազանգվածը չգնաց ընտրություններին»:

Վազգեն Սաֆարյանի համոզմամբ ընտրությունների արդյունքների վրա ազդել է նաև ադմինիստրատիվ ռեսուրսը. «Վերջին հաշվով քաղաքապետարանն ունի իր վարչական տարածքները, միավորները, նրանք էլ ամեն մեկն ունեն իրենց համակիրներն ու ու համախոհները, որոնք գալիս ընտրությանը մասնակցում են, իրենց վերաբերմունքը արտահայտում են: Կարծում եմ, որ ընտրության արդյունքները համապատասխանում են ուժերի հարաբերությանը»:

Արփինե Թովմասյան




Լրահոս