Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնի համար մրցապայքարից դուրս գալու մասին : Նա պաշտպանել է այաթոլլահ Իբրահիմ Ռաիսիի թեկնածությունը:
«Ես կայացրել եմ այդ որոշումն Իսլամական հեղափոխության ուժերի ազգային ճակատի միասնականությունը պահպանելու համար: Ես կոչ եմ անում ճակատի բոլոր աջակիցներին օգնել այաթոլլահ Իբրահիմ Ռաիսիին հաղթել ընտրություններում»,- ասված է Ղալիբաֆի հայտարարությունում:
Այդ կերպ՝ թեկնածուների թիվը հասել է հինգի, որոնց թվում են գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլահ Իբրահիմ Ռաիսին և Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին: