Մինչ Աբովյանի քաղաքապետը «ղրիմներում» զբոսնում է, բնակիչները սեփական միջոցներով են լուծում իրենց խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 45 շենքի առաջին մուտքի վերելակըմի քանի օր չի աշխատել: Բնակիչների փոխանցմամբ պատճառը վերելակի հորանի աղբն ու կենդանի առնետներն էին: Սակայն բնակիչների պատմելով՝ հորանը աղբից ու առնետներից մաքրելը պատկան մարմիններին` համատիրությանը, վերելակային ծառայությանը եւ Աբովյանի քաղաքապետարանին չի մտահոգում: Աբովյանի քաղաքապետարանին ենթարկվող վերելակային ծառայությունը, որին բնակիչները ամսական վճարում են ավելի քան 8000 դրամ, հրաժարվում է մաքրել հորանը` նշելով, որ դա իրենց գործառույթների մեջ չի մտնում:

Մեր այս հրապարակման վերաբերյալ Աբովյանի համայնքապետարանից այսօր, երբ անցել է արդեն մի քանի օր, պարզաբանել էին, որ 45 շենքի վերելակի խափանվածության հարցը գտնվել է տեխնիկական անվտանգության դաշտում և վաղուց արդեն լուծված է։ Սակայն, ArmLur.am-ը բնակիչներից տեղեկացավ, որ վերելակի անսարքությունը լուծվել է իրենց սեփական միջոցներով, ավելին` վերոնշյալ շենքի 12 բնակիչ, հավաքելով 2000-ական դրամ, կարգավորել են խնդիրը:




Լրահոս