«ՕՍԿԱՐ»-Ի ՃԱՇԱԿՈՎ ՈՒ ԱՆՃԱՇԱԿ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր գորգի վրա փայլատակած դերասանուհիներն «Օսկար»-ի երեկոյին երկար էին պատրաստվում: Սակայն հայնտի դիզայներների կողմից կարված տարբեր հագուստները միշտ չէ, որ աստղերին հմայք ու շքեղություն են պարգեւում: ՆԻԿՈԼ ՔԻԴՄԱՆԻ սպիտակ շորը, որը կարված էր Dior նորաձեւության տան կողմից, ամենեւին էլ չընդգծեց նրա մարմնի գեղեցկությունը, այլ հակառակը: Զգեստի վրա արված անհաջող ասեղնագործությունը, աբստրակտ կտրվածքն ու կարմիր կոշիկները չօգնեցին նրան փայլել կարմիր գորգի վրա: Շատ քննադատների կարծիքով նա նմանվել էր խրտվիլակի: ՊԵՆԵԼՈՊԱ ԿՐՈՒՍԸ ծննդաբերությունից հետո առաջին անգամ էր հայտնվում հանրության առաջ: Միգուցե այդքան մեծ դեկոլտեի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ ցանկանում էր ընդգծել, թե որքան արագ է վերականգնել իր բարեմասնությունները: Նորաձեւության գիտակներն ամենեւին չհասկացան նրա ալ կարմիր զգեստի էֆեկտը`  նրան համարելով մի քիչ վուլգար:ՇԵՐՈՆ ՍԹՈՈՒՆԸ, համարվելով կանացիության եւ նրբագեղության մարմնացում, ներկայացել էր ոչ այդքան պատշաճ կերպով: Նրա մուգ կարմիր շրթներկը, անհասկանալի սանրվածքն ու մռայլ հագուստը նպաստեցին, որ նա այս անգամ հայտնվի ամենաանճաշակ հագնված դերասանուհիների ցուցակում: Իսկ ամենանրբագեղ հագուստի տիրուհին համարվել է ՍՔԱՐԼԵԹ ՅՈՀԱՆՍՈՆԸ, ում հագուստը կարված էր Dolce&Gabbana նորաձեւության տան կողմից: Նրա կիսաթափանցիկ վարդագույն զգեստը նրան դարձրեց այդ երեկոյի ամենից նորաձեւն ու ճաշակովը:




Լրահոս