ՖՈՏՈ. Կապանում 140 ընտանիք կայուն ջուր ունեցավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Կապան  քաղաքի «Կավարտ» թաղամասի շուրջ 140 ընտանիքի ջրամատակարարումն իրականացվում է «Կավարտ» օրվա կարգավորիչ ջրամբարից (ՕԿՋ): Այստեղից դեպի նշված թաղամաս մինչեւ վերջերս ջուրը մղվում էր 90մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակաշարով, որը դիմանում էր առավելագույնը 10 մթն ճնշման: Մինչդեռ այստեղ ջրի հոսքից առաջանում էր մինչեւ 16 մթն ճնշում: Դրանով պայմանավորված, խողովակաշարի 300 գծամետր երկարությամբ հատվածը շատ տեղերում վթարվել էր. ե՛ւ ջուր էր արտահոսում, ե՛ւ սպառողների կարիքները հնարավոր չէր լինումբավարարել: Ջրամատակարարման ռեժիմն այստեղ շուրջօրյա էր, բայց վթարներով պայմանավորված, այն հաճախակի խախտվում էր:

Խնդրի լուծման նպատակով առաջարկվեց գործող 90մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակաշարը փոխարինել նոր, ավելի մեծ՝ 110 մմ տրամագիծ ունեցող խողովակաշարով: Օրերս «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Կապան» տեղամասի կողմից դրա կառուցման աշխատանքներն ավարտվեցին: Ջրակորուստները վերացան, ջրամատակարարումը դարձավ կայուն ու կանոնավոր, ճնշումը բավարար, իսկ շահագործման ծախսերը կրճատվեցին: Մի խոսքով, արդյունքները գոհացրեցին ինչպես ջրամատակարարին, այնպես էլ սպառողներին:

Վեոլիա Ջուր ՓԲԸ,

Հանրային կապերի ծառայություն




Լրահոս