Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀԱՐՑ. Հայտարարվեց, որ թոշակառուներն իրենց թոշակները կարող են ստանալ իրենց կողմից նախընտրած բանկերից, սակայն մինչ օրս այդ ծրագիրը չի կատարվել: Ինչո՞ւ ես պիտի գնամ «Հայփոստ» ու հերթ կանգնեմ, կարո՞ղ եք ինձ բացատրել:ԱՍՏՂԻԿ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ, 69 տարեկան, թոշակառուՊԱՏԱՍԽԱՆ. Նախ հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 1406-Ն որոշման հիման վրա «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն` կենսաթոշակը վճարվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի սպասարկման գրասենյակում, եթե կենսաթոշակառուն դիմում է ներկայացրել կենսաթոշակը կատարողի սպասարկման գրասենյակում ստանալու վերաբերյալ կամ կենսաթոշակը ստանալու համար այցելել է «Հայփոստ» ՓԲԸ-ի սպասարկման գրասենյակ: Ըստ այդմ` կենսաթոշակը «Հայփոստ» ՓԲԸ-ի սպասարկման գրասենյակում վճարվում է կենսաթոշակառուի ցանկությամբ: Այլապես «Հայփոստ» ՓԲԸ-ն պարտավոր է կենսաթոշակը վճարել կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում (տանը): Միաժամանակ, ներկայումս իրականացվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ կենսաթոշակները բանկերի միջոցով վճարելն ապահովելու ուղղությամբ:   ՀՀ աշխատանքի եւ  սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի խոսքով, տիկի՛ն Աստղիկ, կարող եք դիմում գրել, եւ Ձեր թոշակը կբերեն տուն, միայն թե «լեւի փող» չտաք, անգամ եթե պահանջեն:




Լրահոս