ՖՈՏՈ. Վարսերի աճին նպաստող ամենալավ միջոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնային պայմաններում վարսերի աճի խթանումն արդեն իրատեսական է: Ստորև կներկայացնենք մի միջոց, որը գործում է շատ ավելի լավ, քան շամպույնները կամ այլ դիմակներ, քանի որ բոլոր բաղադրիչները բնական են: Թույլ և վնասված վարսերի  տիրուհիները կարող են հանգիստ շունչ քաշել:

  • 3 ճաշի գդալ սոխի հյութ
  • 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  • 3 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ
  • 1 թեյի գդալ մեղր

Պատրաստումը

  1. Սոխն անցկացրու քերիչով, ապա քամիր

Ճզմիր կիտրոնի կեսը և խառնիր սոխի հետ: Ցիտրուսը կչեզոքացնի անցանկալի հոտը:

Լցրու ձեթը և կրկին խառնիր

Մեղրը ավելացրու և կրկին ուշադիր ամեն ինչ խառնիր

Խառնուրդը լցրու շշի մեջ և լավ թափահարիր

Վարսերի աճին նպաստող միջոցը պատրաստ է օգտագործման

Խառնուրդը քսեք վարսերի երկարությամբ և թողեք մեկ ժամ: Այնուհետև լվացեք ջրով և շամպույնով: Ջրի մեջ մի փոքր կիտրոնի հյութ լցրեք, որպեսզի տհաճ հոտից ազատվեք:

Այդ միջոցն օգտագործեք շաբաթական երեք անգամ և 10 օրից դուք կնկատեք դրական արդյունք:




Լրահոս