Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը հայտնեց, որ օրեր առաջ պաշտոնից ազատվել է ՀՀ ԶՈՒ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը:
Նրա խոսքով` Ասատուրյանը պաշտոնից ազատվել է ծառայողական պարտականությունների հետ կապված խնդիրների արդյունքում և այժմ գտնվում է ՀՀ ԶՈՒ կադրերի ռեզերվում: «Նոր պետ դեռ չի նշանակվել: Թեկնածուներ կան: Շուտով կընտրենք նրանցից լավագույնին»,- ասաց Խաչատրյանը:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ վաղուց էր գրել, որ Արամ Ասատուրյանն ազատվելուէ աշխատանքից: