Հարկայինում կրքերը հասել են կուլիմինացիային. վիրավորված պետերն ազատման դիմում են գրում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարկայինում կրքերը հասել են կուլիմինացիային, առաջիկա օրերին տեսչության պետերին դարձնելու են բաժնի պետ, կրճատվելու են նրանց տեղակալները, բաժնի պետերը դառնալու են գլխավոր տեսուչ կամ պետի տեղակալ, շեշտակի նվազելու են աշխատավարձը, որոշում կայացնելու լիազորությունները։

Եվ քանի որ հարկայինում երկարամյա տեսչության պետեր կան, նրանց համար վիրավորական է դառնալ բաժնի պետ, դիմում են գրում եւ ազատվում։ Առաջին ծիծեռնակն Արմավիրի հարկային տեսչության պետ Նորայր Զարգարյանն է, ով մոտ 27 տարի աշխատում է հարկայինում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ Երեւանի տարբեր տարածքներում օպերատիվ հետախուզության բաժնի պետ, Իջեւանի հարկային տեսչության պետ։

Ասում են՝ հարկայինի երկարամյա աշխատակիցը վիրավորված է՝ կյանքի կեսը ՊԵԿ-ին է նվիրել, եւ այսօր փոխանակ պաշտոնը բարձրացնեն, իջեցնում են»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս