ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը ArmLur.am-ի հետ զրույցում չցանկացավ խոսել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի պաշտոնանկության տեղին լինելուն՝ դա համարելով ՀՅԴ-ի իրավասությունը:
Սակայն Ղուկասյանի խոսքով, Շիրակում մարզպետը, քաղաքապետերն ու այլ պաշտոնյաները պետք է կարողանան լուրջ ներդրումների հարց լուծեն, կարողանան պետության առջև խնդիր դնել: Դիտարկմանը՝ Հովսեփ Սիմոնյանը նման հարցեր բարձրացրե՞լ է և որպես պատգամավոր ինչ եք դուք անելու, նա նշեց. «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ չեմ հետևել աշխատանքին: Ես միանշանակ նման ծրագրեր ունեմ, ես պատրաստ եմ այդ հարցերը բարձրաձայնելուն: Բա ինչի եմ եկել, եկել եմ այստեղ, այս կաբինետի մեջ նստելու՞, չէ»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան