Ռուսաստան մեկնողներին ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ռոումինգի մատչելի՝ ընդամենը 25 դրամ սակագին՝ ՄՏՍ Ռուսաստանի ցանցում: 25 դրամ/րոպե սակագինը գործում է մուտքային զանգերի, ինչպես նաև դեպի ՎիվաՍել-ՄՏՍ և ՄՏՍ Ռուսաստան ելքային զանգերի դեպքում: Ռոումինգում ինտերնետից օգտվելու սակագինը նույնպես 25 դրամ է՝ 1 ՄԲ-ի դիմաց: Ռոումինգի ծառայությունների ակտիվացման դիմաց վճար չի նախատեսվում:
ՄՏՍ Ռուսաստանի ցանցում ռոումինգ ծառայություններից օգտվելու համար սահմանված են հետևյալ սակագները.
«Ռուսաստանի Դաշնությունը մեր հայրենակիցների կողմից ամենաշատ այցելվող երկրներից է, ինչը, բնականաբար, առաջացնում է այս երկրում ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած ռոումինգի ծառայություններից օգտվելու մեծ պահանջարկ: ՄՏՍ Ռուսաստանի ցանցում գտնվելիս մուտքային զանգերի, դեպի ՎիվաՍել-ՄՏՍ և ՄՏՍ Ռուսաստան ելքային զանգերի մեկ րոպեի, ինչպես նաև տվյալների փոխանցման 1 մեգաբայթի դիմաց 25 դրամ սակագին սահմանելով՝ Ռուսաստանում գտնվող մեր բաժանորդների համար կապը հայրենիքի հետ դառնում է առավել մատչելի ու հարմարավետ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ինչպես ակտիվացնել ռոումինգը
Կանխավճարային
Պետք է ուղարկել *121*1# հրահանգը ձայնային ռոումինգի և *121*2# հրահանգը՝ SMS ռոումինգի ակտիվացման համար: Արդեն Ռուսաստանում անհրաժեշտ է միանալ ՄՏՍ Ռուսաստանի ցանցին և զգալ ռոումինգում՝ ինչպես տանը: Մանրամասները՝ հղմամբ:
Հետվճարային
Պետք է այցելել մոտակա սպասարկման կենտրոն՝ անձնագրով: Նաև անհրաժեշտ է մուծել երաշխիքային կանխավճար, որն ամբողջությամբ կվերադարձվի՝ ռոումինգն ապաակտիվացնելուց հետո: Մանրամասները՝ հղմամբ:
Առաջարկը գործում է մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը:
#ռոումինգըՌուսաստանում #ՄՏՍՌուսաստան
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.մտս.հայ կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/MTSArmenia/