![](https://armlur.am/wp-content/uploads/2017/07/14989149445042.jpg)
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն չի տեղափոխվի ՊՍԺ, չնայած, որ արդեն բուժզննում է անցել փարիզյան ակումբում:
Ինչպես տեղեկացնում է իսպանական «Marca»-ն, կողմերը չեն կարողացել համաձայնեցնել պայմանագրի կետերը:
Այժմ Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպանը մտադիր է տեղափոխվել թուրքական «Բեշիքթաշ»:
Նշվում է, որ Պեպեն Թուրքիա կուղևորվի հաջորդ շաբաթ: