ՖՈՏՈ. Հայտնի խաղալիքներ, որոնք կարող են վնասել երեխաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խաղալով երեխան զարգանում և ճանաչում է շրջապատող աշխարհը: Սակայն  կան այնպիսի մանկական խաղալիքներ, որոնից կարող է ավելի շատ վնաս, քան օգուտ լինել: AdMe.ru-ն կպատմի խաղալիքների մասին,  որոնք պետք է զգուշորեն օգտագործել:

Բժշկի հավաքածու

Երեխան անպայման կցանկանա փորձել բոլոր բաղադրիչներն իր և այլ երեխաների վրա: Այդ փորձարկումների ժամանակ փոքր իրերը կարող են ինչ-որ տեղ վնաս պատճառել: Բացի այդ, այդպիսի խաղալիքները երեխաների մոտ հետաքրքրություն են առաջացնում իրականների հանդեպ:

Լողալու պարագաներ

Սրանք չեն կարող ապահովել երեխայի լիակատար անվտանգությունը, քանի որ հեշտությամբ կարող է պտտվել կամ սղալ: Բացի այդ, դրանք կարող են ալերգիկ երևույթների պատճառ հանդիսանալ:

Խաղալիք բակտերիաներով

Սրանք հիշեցնում են կոնֆետներ, որոնք երեխան անպայման կցանկանա փորձել:

Կրակող խաղալիքներ

Երեխաները հաճախ չեն պահում հեռավորությունը, որից խոհուրդ է տրվում օգտագործել խաղալիքը: Եվ այդ պատճառով կարող են վնասվածքներ առաջանալ:

Կոնստրուկտոր

Այն պատրաստելու համար երեխաները հաճախ պետք է մասնիկները բերանով առանձնացնեն, որն էլ պատճառ կարող է հանդիսանալ, որ ազնգուշաբար դրանք կուլ տան:

Օդային փուչիկներ

 

Խաղալիս կարող է այն պայթել, որի դեպքում ուժեղ ձայն է լսվում: Վախենալով երեխան կարող է կուլ տալ մասնիկները և խեղդվել:

Սփիներ

Պտտվելու ժամանակ սպիները կարող է բաժանվել իրարից և վնասներ հասցնել: Այդպիսի դեպքեր եղել են:

Ինչպես անվտանգ խաղալիք ընտրել

Չափսը. խաղալիքի երկարությունը պետք է լինի 6 սմ-ից ոչ քիչ, լայնությունն էլ 3 սմ-ից ոչ քիչ: Եթե այն կլորը, ապա շրջանագիծը չպետք է լինի 5 սմ-ից քիչ:

Գույնը. խուսափեք խաղալիքներից, որոնք վառ գույներ ունեն: Հատկապես խորհուրդ չի տրվում վառ դեղինը:

Ձևը. խաղալիքները չպետք է ունենան սուր ծայրեր, կամ անցքեր, որտեղ կարող են մնալ երեխայի մատները:




Լրահոս