ՍԱՊԾ-ն արձագանքել է Նարեկ Մանթաշյանի՝ ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սննդի անվտանգության պետական ծառայությունն արձագանքել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի նախկին պետ Նարեկ Մանթաշյանի՝ ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակին: Մասնավորապես, բաց նամակին ի պատասխան ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Նարեկ Մանթաշյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Նարեկ Մանթաշյանը ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակում գրել էր, որ խախտվել են իր աշխատանքային իրավունքները և իր հետ կատարվածն անօրինականություն է:




Լրահոս