Դեռ այս տարվա փետրվարին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետՓարիզի ԳյուստավՌուսսիուռուցքաբանության ինստիտուտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Էգերմոնտի գլխավորած պատվիրակությանհանդիպման արդյունքում երկարատև համագործակցության պայմանավորվածություն էր ձեռք բերվել։
Այսօր նախարարն ընդունել է ինստիտուտի միջազգային համագործակցության գծով ղեկավար Սերժ Բոնաթիեին, ֆինանսական տնօրեն Ստեֆան Ստեֆանյանին և «Գրուպ Ռիլիզ»-ի նախագահՌենի Մաքինաջյանին։
Լևոն Ալթունյանը ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչներին ծանոթացրել է Հայաստանում ուռուցքաբանական ծառայության վերջին տարիների զարգացումները, ներկայիսիրավիճակը, ինչպես նաև առկա խնդիրները։
Բարձր գնահատելովՀայաստանում ուռուցքաբանության ծառայության զարգացմանն ուղղված աջակցության պատրաստակամությունը` նախարարըշեշտել է, որ ճիշտ ուղով ընթանալու համար անհրաժեշտ է լավ պատկերացնել, թե որ կետից է սկսվելու առաջընթացքը։
Սերժ Բոնաթիեին նշել է, որՀայաստանի Հանրապետության վարչապետի հետ փետրվարին կայացած հանդիպման ժամանակ ֆրանսիական բրենդը և ԳյուստավՌուսսիի մենեջմենտը Հայաստան բերելու պայմանավորվածությունը պարտադրում է եղած հնարավորություններն առավելագույն արդյունավետությամբ օգտագործել։Նրա խոսքով` որոշ երկրներում ժամանակակից սարքավորումներով շքեղ ուռուցքաբանական հիվանդանոցներ կան, սակայն շատ հիվանդներ նախընտրում են բուժվել ԳյուստավՌուսսի ինստիտուտում։ Ֆրանսիացի մասնագետի գնահատմամբ գաղտնիքը կառավարման և բուժման ճիշտ կազմակերպման մեջ է։ Հենց այդ հմտություններն էլ ցանկանում են բերել Հայաստան։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման ընթացքում քննարկել ԳյուստավՌուսսիի հետ Հայաստանում ուռուցքաբանության զարգացմանն ուղվածհամագործակցության հստակեցված քայլերը, որոնք մշակման փուլում են։
Լևոն Ալթունյանը ֆրանսիական բրենդի մուտքը կարևորել է Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման արդյունավետությունն ապահովելու տեսանկյունց։