Ինչպես հայտնի է՝ երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը Շիրակի մարզկենտրոն Գյումրիում էր: Կարապետյանը Գյումրու փողոցներով զբոսնելիս պարբերաբար կրկնում էր, որ Գյումրին հրաշալի քաղաք է, իսկ բնակիչներն աջ ու ձախ վարչապետին իրենց խնդիրներն էին ներկայացնում:
Կարապետյանը, անցնելով Գյումրու ՀՅԴ-ի գրասենյակի կողքով, դիմելով ՀՅԴ-ական նախարար Լոքյանին` ասել էր. «ՀՅԴ-ի շենքը լավն է, Լոքյա′ն, ինչո՞ւ չեք տեղափոխվում Գյումրի»:
ArmLur.am-ը դիմեց Լոքյանին՝ հասկանալու համար, թե ինչ է մտածում վարչապետի՝ Գյումրիում ապրելու հորդորի մասին: Նա նշեց, որ երբևէ չի մտածել այդ ուղղությամբ, ապա հարցին հարցով պատասխանեց. «Ի՞նչ եք կարծում, ես ո՞նց գնամ այնտեղ ապրեմ»։