«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ելք» դաշինքը Զարուհի Փոստանջյանին հորդորում է դադարեցնել իրենց անդամների նկատմամբ սկսած «վհուկների որսը», շեշտելով՝ դա որեւէ լավ բանի չի հանգեցնի:
«Տիկին Փոստանջյանն իր գործունեության ընթացքում մեկ «Ժառանգության» մեջ էր դրանով զբաղվում, հիմա «Ելքով» է զբաղվում, իր կուսակցության մեջ հենց առաջին նիստից հետո սկսեց զբաղվել վհուկների որսով:
Այդ պրոցեսը պետք է մի պահ ավարտել եւ զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ, որը չի ենթադրում միիայն էմոցիոնալ պոռթկումներ եւ գուցե խիզախ գործողություններ, այլ պարունակում է կոնկրետ քայլեր, որոնք կբերեն իշխանափոխության»,-ասել է Ալեն Սիմոնյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: