Լողափի սեփականատիրոջ խորհուրդը գինովցած երիտասարդները սխալ էին ընկալել. Սևանում տեղի ունեցած երկու սպանությունների մանրամասները. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Հուլիսի 30-ին Սեւանի «Միրաժ» լողափում կիրակնօրյա հանգիստը վերածվել է արյունահեղության: Ծեծելով` սպանվել է վերոհիշյալ
լողափի սեփականատեր Աշոտ Հովհաննիսյանը, եւ հոր սպանության
վրեժը լուծելու համար սպանվածի որդին կյանքից զրկել է սպանողին`
Դավիթ Առաքելյանին: Թե ի՞նչն էր սպանության պատճառը, Արգավանդի գյուղապետ Գագիկ Օրդուխանյանը (Դավիթ Առաքելյանն այդ գյուղից էր) նշեց.

– Մի կաթիլ մեղրի պատմությունն էր, մի կաթիլ ալկոհոլը երկու ըն-
տանիք դժբախտացրեց: Ասում են` Դավիթը ընկերների հետ գնացել
էր հանգստանալու, հետո փորձել են խմած վիճակում նավակով
զբոսնել: Սեփականատերը զգուշացրել է, որ հարբած վիճակում
վտանգավոր է նավով դուրս գալ լիճ, ինչը խմած տղաների կողմից
այլ կերպ է ընկալվել: Արդյունքում` ունեցանք երկու ողբերգություն:
Դավիթը շատ խելոք, իր քրտինքով աշխատող տղա էր, մի տարի
չկա, որ ամուսնացել էր, մի քանի օրից երեխան կծնվի: Չգիտենք` ոնց
սփոփենք էդ խեղճ հարսին ու մորը: Դավիթն էլ ընտանիքի միակ
տղան էր: Մայրը բուժքույր է, հայրը` տաքսի է քշում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս