«Իրավունք» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարությունն այս շաբաթ պատրաստվում է կառավարությանը ներկայացնել ԱԳՆ համակարգում հատուկ նպատակով բանկային հաշիվներ բացելու թույլտվություն տալու մասին որոշման նախագիծը: Ըստ նախագծի հիմնավորման՝ բանկային հաշիվներ բացելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ստեղծվել է հատուցման հիմնադրամ, որին հատկացումները կատարվելու են ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր սկզբունքներով: Իսկ մեր հայրենակիցների կողմից կամավոր սկզբունքով վճարումը (նվիրատվությունը) ապահով և վստահելի միջազգային էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի միջոցով (օրինակ՝ PayPal) կատարելու համար՝ անհրաժեշտ է մի քանի պետությունում ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների անունով բացել բանկային հաշիվներ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: