Նոր մանրամասներ Շամիրամի կրակոցներից. կրակողը և մահացածի հարազատները պարտք ու պահանջ են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր` ժամը 10.40-ին Շամիրամ գյուղի հոգեհացի տանը կրակոցներ են հնչել: Պարզվել էր, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա: Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը: Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գերեզմանատանը կրակոցներ արձակած անձը Արմավիրի մարզի Արաքս համայնքի բնակիչ Թելման Քալաշյանն է, որը մահացածի ընտանիքի հետ բիզնեսի մեջ է եղել, ներդրումներ են իրականացրել, ինչից հետո Քալաշյանների ընտանիքի եւ մահացած անձի ընտանիքի միջեւ պարտք ու պահանջի հարց է առաջացել: Ըստ Շամիրամ համայնքում տարածված լուրերի` այդ պարտք ու պահանջի հարցն էլ այն գագաթնակետին է հասել, որ Թելման Քալաշյանը որոշել է հաշվեհարդար տեսնել` գնալ գերեզմանատուն եւ կրակել հավաքված մարդկանց վրա:




Լրահոս