Առայժմ կհանդիպեն ԱԳ նախարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման վերաբերյալ դեռ կոնկրետ պայմանավորվածություն չկա. նման հայտարարություն է արել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Փոխարենը, ըստ նրա, սեպտեմբերին կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները:

«Հաջորդ հանդիպումը արտգործնախարարների միջև է լինելու՝ սեպտեմբերին՝ Նյու Յորքում: Այդ հանդիպման օրակարգում այն հարցերն են, որոնք բազմիցս ասվել են` համապատասխան պայմաններ ստեղծել, որ առաջ տանենք բանակցային գործընթացը»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:




Լրահոս