30.08.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Օգոստոսի 30-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են վերահրատարակված Հայրենիքի ձայն թերթի տնօրեն Սամվել Պողոսյանը, խմբագիր Հարություն Հովնանյանը, նախաձեռնող խմբի անդամ, Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: ԹԵՄԱ՝ լույս է տեսել վերակազմավորված Հայրենիքի ձայն թերթի անդրանիկ համարը: Պարզաբանումներ՝ թերթի վերահրատարակման և ապագա անելիքների մասին:

***

Օգոստոսի 30-ին  ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28.3-րդ հարկ)  տեղի կունենա   «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի ասուլիսը։

Թեման՝ «Շրջակայքի աղբոտման համար սահմանվեու են  տուգանքներ,  որքանո՞վ դրանք կլուծեն  աղբահանության և գարշահոտության խնդիրը,  որքանո՞վ կնպաստեն  շրջակա միջավայրի մաքուր մնալուն, որքանո՞վ են այդ տուգանքների չափերը  իրատեսական,  կիրառելի, արդյունավետ և ինչ խնդիրներ  կմնան չլուծված»։

Ասուլիսի ընթացքում բնանխոսը կանդրադառնա  նաև հանգստյան շրջանի և գոտիների  աղբահանությանը  և  ահազանգերին։

Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
Օգոստոսի 30-ին  ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28.3-րդ հարկ)  տեղի կունենա ասուլիս՝  «Նախիջևանը և տարածաշրջանային զարգացումները» թեմայի շուրջ։

Բանախոսներն են.

Կարեն Վերանյան – «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ
Արա Մարջանյան – «Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ

Բանախոսները կերկայացնեն նաև Նախիջևանի ուղղությամբ հիմնադրամի կողմից այս կիսամյակում  իրականացվելիք նախագիծը. կանդրադառնան դրա տարածաշրջանային նշանակությանը և հնարավոր քաղաքական հետևանքներին ։

Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝  Մարի Պետրոսյանին։

***

Օգոստոսի 30-ինժամը 10.00-ին Մոսկվայի տանը /հասցե` Արգիշտի 7/ տեղի կունենա Երևան քաղաքի հանրակրթական ուսումնականհաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանըև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

***

Սեպտեմբերի 30-ին, ժամը 13-ին ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի դահլիճում տեղի կունենա մամուլի ասուլիս։

Առողջապահությանհամաշխարհայինկազմակերպության գլխամասային գրասենյակի փորձագետ, պրոֆեսոր Պաուլ Բլյումը կներկայացնի ԱՀԿ-ի մոտեցումներն ու տվյալներըմարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստման վերաբերյալ։

Շվեդիայից ժամանած պրոֆեսոր Ջոհակիմ Վիլները կծանոթացնի մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրման Շվեդիայի դրական փորձը:




Լրահոս