ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հայկարամ Մխիթարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Հայկարամ Մխիթարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։
Մեկ այլ որոշմամբ Արա Նազարյանը նշանակավել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արա Նազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Արա Նազարյանի տեղափոխելու են ԱԻՆ: