Հայաստանի մսամթերքի եւ ձկնամթերքի շուկաներում կտրուկ թանկացումներ են արձանագրվել: Ընդ որում, մսամթերքի գները հետեւողականորեն են բարձրացել: Օրինակ՝ տավարի միսը այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, թանկացել է 0.9, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 5.1 տոկոսով:
Սակայն է՛լ զգալի թանկացել է խոզի միսը. այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, թանկացել է 6.9, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 25.9 տոկոսով: Թանկացում գրանցվել է նաեւ գառան, ոչխարի մսի շուկայում. հուլիսին, հունիսի համեմատ` 1.9, իսկ 2016 թվականի հուլիսի համեմատ` 16 տոկոս:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Ենոքյան