«Հրապարակ» օրաթերթը գրել է. «ՀՀԿ-ում ծանր են տանում, որ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը որոշել է ազատվել իր տեղակալ, ՀՀԿ-ական փոխնախարար Խաչիկ Հակոբյանից, իսկ ՀՀԿ-ական իշխանությունը չի միջամտում: «Եթե անգամ ինչ-ինչ չարաշահումներ գտած լինի Արծվիկը, դաշնակցականները չպետք է հանրապետականների հախից գան, վարչապետն էլ անտարբեր նայի»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա հայտնեց նաեւ, որ Մինասյանն առաջարկել է փոխնախարարին կամովին դիմում գրել՝ գնալ, բայց այդ հարցն իր որոշելու տիրույթում չէ՝ հիմա բոլորն սպասում են վերադասի որոշմանը։ 2012 թվականից փոխնախարար աշխատող Խաչիկ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե աշխատանքից ազատման դիմում գրե՞լ է։ «Ես աշխատանքից ազատման դիմում չեմ գրել»»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: