Հարց քաղաքացիներից` ինչքա՞ն է կազմում զագսավորման համար վճարվող գումարի չափը` օտարերկրացիների մասնակցության դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչքա՞ն է կազմում զագսավորման համար վճարվող գումարի չափը` օտարերկրացիների մասնակցության դեպքում:

Բելլա Խոջոյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրացու մասնկացությամբ ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամի չափով:
Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնությունը սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցելու ցանկության դեպքում, բացի պետական տուրքից, վճարվում է կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը հետեւյալ չափերով՝
գ մեկից-երկու աշխատանքային օրվա ընթացքում. օրը որոշվում է դիմողների ցանկությամբ, 150.000 ՀՀ դրամ.
գ երեքից-հինգ աշխատանքային օրվա ընթացքում. օրը որոշվում է դիմողների ցանկությամբ, 120.000 ՀՀ դրամ.
գ յոթերորդ աշխատանքային օրը` 50.000 ՀՀ դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների ամուսնությունը միմյանց կամ ՀՀ քաղաքացիների հետ գրանցվում է ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության պետի թույլտվության հիման վրա, ՔԿԱԳ տարածքային մարմնում:




Լրահոս