Մոսկվայում կրակել են ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի բնակարանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում անհայտ անձը կրակել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բնակարանի վրա, որը գտնվում է Ստարովոլինսկայա փողոցի վրա։

Ինչպես փոխանցում է  RenTV-ն, դեպքը տեղի է ունեցել դեռևս հոկտեմբերի 14-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել, կոտրվել են տան ապակիները։

Փաստի առթիվ հոկտեմբերի 19-ին քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով։




Լրահոս