Ներկայացնում ենք, թե ինչ արդյունքներ են գրանցվել երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում Գեղարքունիքի մարզում:
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում ընտրություններին մասնակցել է 5534 ձայն: Այստեղ թեկնածուները երկուսն էին՝ Հակոբ Ավետյանն ու Զոյա Գևորգյանը:
Հակոբ Ավետյան՝ 2078 ձայն,
Զոյա Գևորգյան՝ 1392 ձայն:
Նշենք, որ Հակոբ Ավետյանին պաշտպանում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սպարտակ Մելիքյանը, ով վերջին շրջանում այդ համայնքում խարդավանքներ էր հյուսում:
Նույն մարզի Ձորագյուղ համայնքում միայնակ թեկնածու Լևիկ Գրիգորյանը ստացել է՝ 1239 ձայն:
Շողակաթ համայնքում երկու թեկնածու էր պայքարում, ձայների չնչին տարբերություն է գրանցվել:
Սուլիկո Շուշանյան՝ 889 ձայն,
Վալենտին Պետրոսյան՝ 850 ձայն:
Գեղաքար համայնքում 67 ձայն ստացել է Կարինե Մարտիրոսյանը, 19 ձայն՝ Ռաֆիկ Սաֆարյանը:
Ծովինար համայնքում միակ թեկնածու Մհեր Մարտոյանը ստացել է 1239 ձայն:
Վարդենիս համայնքի ընտրությունների արդյունքները ՝ այստեղ
Ճամբարակ համայնքի ընտրությունների արդյունքները՝ այստեղ