ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով, նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով մեկնել է Մինսկ:
Նոյեմբերի 30-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհրդի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական համատեղ նիստին: