Աստղագետները խորհուրդ են տալիս կենդանակերպի բոլոր նշաններին Հողե Շան տարին դիմավորել շքեղ զգեստներով, վառ աքսեսուարներով: Անդրադառնանք կենդանակերպի նշաններին առանձին-առանձին:
Խոյերը պետք է կանգ առնեն դեղին և սև հագուստի վրա: Այս նշանի կանայք պետք է հրաժարվեն խորը դեկոլտեներից կամ բացվածքներից: Մի փոքր համեստ եղեք այդ գիշեր:
Ցուլերը չպետք է վախենան փորձարկումներից. վստահաբար ընտրեք վառ կերպարներ: Ուշադիր եղեք աքսեսուարներ ընտրելիս:
Երկվորյակները պետք է նախապատվություն տան կանաչին կամ կապույտին: Պետք է ամանորյա կերպարը մտածել նույնիսկ մանրուքներով:
Խեցգետիններն ունեն ընտրության լայն և ազատ հնարավորություն: Ընտրեք այն հագուստը, որը Ձեր սրտով է և ամբողջացրեք կերպարն աքսեսուարով:
Առյուծները ևս ազատ են ընտրության հարցում, սակայն աքսեսուարներ ընտրելիս պետք է չափավոր լինել:
Կույսերը պետք է ընտրեն վառ հագուստ, սակայն ընտրեն թեթև դիմահարդարում:
Կշեռքները պետք է ուշադրություն դարձնեն կապույտ, կանաչ կամ նարնջագույն հագուստին:
Կարիճները պետք է առանձնանան: Ընտրեք վառ հագուստ, մի մոռացեք աքսեսուրաների մասին: Ոչ մի դեպքում մի ամաչեք, պետք է փայլեք այդ գիշեր:
Աղեղնավորները պետք է Ամանորը դիմավորեն ազատ միջավայրում, այդ պատճառով կարող եք ընտրել կարճ կիսաշրջազգեստներ և ցուցադրել դեկոլտեն:
Այծեղջյուները պետք է ընտրեն դեղին կամ ոսկեգույն հագուստ: Պետք է ուշադրություն դարձնել խնամված ձեռքերի և մանիկյուրի վրա:
Ջրհոսները կարող են ընտրել կիսաշրջազգեստներ, կոստյումներ կամ խորը դեկոլտեյով զգեստ:
Ձկների համար հարմար է ցանկացած ոճ, սակայն հագուստը պետք է նոր լինի: Ուշադրություն դարձրեք կապույտ, մանուշակագույն և կարմիր գույների վրա: