ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 3-ին, ժամը 12:12-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ներքին Վաչագան թաղամասի թիվ 18 տանը հարակից տարածքում արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում է գտնվել ՊՆ N զորամասի ինժեներ, մայոր Ղ.-ն: Պարզվել է, որ հայտնաբերվել է «ՄՄ-21»-ի չպայթած արկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, ոստիկանության 2 աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: