shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի Պարզ լճի խաչմերուկում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 ՍP 994 համարանիշի և Ford Transit մակնիշի 239 ՍԼ 64 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ 06-ի վարորդը տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սերյոժա Ղալթաղչյանի գլխավորությամբ»:
Մանրամասները` այստեղ: