Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ չի ճանաչում որևէ մեկին, ով կկարողանա այնպես գրագետ ղեկավարել Ռուսաստանը, ինչպես անում է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Անշուշտ, մենք աջակցում ենք մեր նախագահին։ Ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ, որ եթե ցանկանում ենք գերտերություն լինել, ապա նախագահը պետք է լինի հենց Վլադիմիր Վլադիմիրովիչը։ Նրան բաժին են հասել երկրի փլուզումները և նա կարողացել է վերականգնել դրանք ու միավորել»,-Telegram-ում գրել է Կադիրովը։
«Այնպիսի հզոր երկիր, ինչպիսին Ռուսաստանն է, կարող է ղեկավարել միայն իսկական առաջնորդը՝ մեր նախագահը»,-ասել է նա։