ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ փոխեց Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ 2015 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերը փոխվեց, եւ ռուսական «Ռաո» ընկերության բաժնետոմսերի սեփականատերը դարձավ ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, եւ ՀԷՑ-ը դարձավ «Տաշիր գրուպի» մաս, հարցերի հարցն այն էր, թե արդյո՞ք նոր սեփականատերը կկարողանա նվազեցնել էլէներգիայի կորուստները: Հիշեցնենք, որ բաժնետոմսերի վաճառքից առաջ ՀԷՑ-ի կորուստների ցուցանիշը հասել էր 13 տոկոսի:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա 9 ամիսների արդյունքներով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կորուստները կազմել են 8,8 տոկոս: Սա, նկատենք, որ աննախադեպ ցուցանիշ է: Կարող ենք արձանագրել, որ այսպիսով ՀԷՑ-ի եկամուտները, օրինակ, 2015 թվականի համեմատ ավելացել են մոտ 10 միլիոն դոլարով:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս