Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ապագայում հնարավոր է նորից հանդիպեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպումը հնարավոր է կայանա գալիք տարվա սկզբին: Նա ասել է, որ նման միտումը Ռուսաստանը բացարձակապես պաշտպանում է:

«Ակնկալվում է, որ նախարարները ամենամոտ ապագայում, հնարավոր է հունվարի ընթացքում, ԵԱՀԿ Մինսկի Խմբի աջակցությամբ հերթական անգամ հանդիպեն», – ասել է Լուկաշևիչը Վիեննան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում, որտեղ ամփոփվում էին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի տարեկան նիստի արդյունքնրը:

Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակներում հանդիպել են դեկտեմբերի 6-ին:




Լրահոս