Մոուրինյուն ցանկանում է Մխիթարյանին փոխանակել Ժոաո Մարիուի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մտադիր է փոխանակել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Ինտերի» ֆուտբոլիստ Ժոաո Մարիուի հետ:

Այս մասին հայտնում է «Metro» պարբերականը՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին:

Անգլիական լրատվամիջոցները նշում են, որ Մխիթարյանը չի հայտնվում «կարմիր սատանաների» հայտացուցակում բավականին երկար ժամանակ: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ հայ ֆուտբոլիստը ձմռանը կլքի մանչեսթերյան ակումբը:

Մանկունիանցիների գլխավոր մարզիչը մտադիր է թիմ հրավիրել «Ինտերի» կիսապաշտպան Ժոաո Մարիուին: Պորտուգալացի մասնագետը ցանկանում է 24-ամյա խաղացողի փոխարեն առաջարկել Մխիթարյանի տրանսֆերը:

Իտալական ակումբը իր խաղացողի վաճառքից ցանկանում է ստանալ 45 մլն եվրո: Նշվում է, որ բանակցությունները կսկսվեն հունվարին:

Մարիուն այս մրցաշրջանում 4 անգամ է հայտնվել «ներաձուրիների» կազմում: Եթե չստացվի նրա տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ», ապա պորտուգալացին կդիտարկի ՊՍԺ տեղափոխվելու տարբերակը:




Լրահոս