Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց հակակոռուպցիոն գործող ռազմավարության արդյունքների և նոր ռազմավարության մշակման վերաբերյալ: Նա հիշեցրեց, որ 2015թ ընդունվել է Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը: Այն ժամանակ կառավարության նախաձեռնությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ` ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը:
Ռազմավարությունից բխող մի շարք միջոցառումներ դեռևս ընթացքի մեջ են, սակայն, վարչապետի խոսքով, այս փուլում պետք է արդեն միջոցառումներ ձեռնարկել նոր և հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ: Վարչապետը հանձնարարեց սահմանված ժամկետներում ավարտին հասցնել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ միջոցառումների կատարման աշխատանքները:
Հանձնարարվեց նաև 30 օրյա ժամկետում մշակել հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ և ներկայացնել արդարադատության նախարարությանը: Նա արդարադատության արդարադատության նախարարին հանձնարարեց մշակել նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ծրագիր, հստակ առանձնացնել թիրախային ոլորտները, մոնիթորինգային և գնահատման ցուցանիշները, և մշակել կոնկրետ միջոցառումներ` ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: