«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտադիր է թիմ հրավիրել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին: Այժմ ֆուտբոլիստի պայմանագրում ամրագրված տրանսֆերային գինը 200 միլիոն եվրո է:
Գվարդիոլան վստահ է, որ կատալոնական ակումբը կհամաձայնի վաճառել Բուսկետսին 56 միլիոն եվրոյով: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը: