Դեկտեմբերի 22-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Պիոներ պալատի» մոտ մի տղամարդ հարձակվել է 57-ամյա կնոջ վրա, հրել և գողացել է բջջային հեռախոսը, ապա դիմել փախուստի:
Մեկնած օպերատիվ խմբին հիշյալ կինը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, «Բարեկամության» հրապարակում անհայտ անձը հրել և բացահայտ հափշտակել է իր «Նոկիա 5» տեսակի բջջային հեռախոսը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1982 թ. ծնված Դավիթ Պ.-ն է, որին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նույն օրը, ժամը 20.30-ին, Երևանյան փողոցից բերման են ենթարկել բաժին:
Դավիթ Պ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն: