SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 8-ին ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները՝ գխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերել են 2017 թ.-ի օգոստոսից հետախուզման մեջ գտնվող, Վանաձորում քրեական անցյալով հայտնի, «Յոժ» մականավամբ 36-ամյա Արման Շահինյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 2017 թ.-ի օգոստոսի 14-ին ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 64 շենքի դիմաց իր մոտ եղած հրազենով կրակել էր Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողքին առջևում նստած, Վանաձորում հայտնի «Լոլոյի Էդո» մականվամբ՝ 31-ամյա Էդմոն Հարությունյանի վրա:
Մանրամասները` այստեղ: