Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը: Նիստից հետո լրատվամիջոցների հետ զրույցում ՀՀկ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ նիստի ընթացքում ամբողջությամբ ամփոփել են 2017-ի քաղաքական տարին, և նախանշել 2018-ի առաջին եռամսյակի անելիքները:
Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրմանը վերաբերող հարցին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ մինչև ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրումը՝ ԱԺ-ն պետք է ընտրի Բարձրագույն դատական խորհրդի հինգ ներկայացուցչի:
ՀՀԿ –ն դեռևս պաշտոնական քննարկում չի սկսել, նախաքննարկման փուլում ենք: Հաջորդ շաբաթվանից միգուցե սկսենք քննարկումները: Ամեն ինչ իր ժամանակին կքննարկենք, կհայտարարենք, նախագահի պաշտոնում կներկայացնեք մի թեկնածուի, ով կունենա շատ լուրջ կենսագրություն, շատ լուրջ հետք և անուն, նաև բարձր հեղինակություն»,– նշեց Շարմազանովը: