Էստոնիան ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացրել է գործադիրի մակարդակով. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Էստոնիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման մասին մանրամսներ է ներկայացրել.

Երեկ հայտնի դարձավ, որ Էստոնիան ավարտել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը, դառնալով ԵՄ առաջին երկիրը, որ վավերացրել է այս փաստաթուղթը:

Այս կապակցությամբ երկու դիտարկում ավելացնեմ՝

1. Էստոնիայի պարագայում երկրի իրավական ընթացակարգերը չեն պահանջել համաձայնագրի քննարկում և վավերացում էստոնական խորհրդարանի կողմից, դա արվել է գործադիր իշխանության մակարդակով:
2. Էստոնիայի կողմից վավերացման փաստը ուժի մեջ կմտնի Եվրոպական Միության Խորհրդի Տեղեկագրում այն հրապարակելուց հետո:

Բոլոր դեպքերում, սկիզբը տրված է: Հուսամ, ԵՄ անդամ մյուս երկրները նույնպես հետևողական և արագընթաց վավերացում կապահովեն Հայաստան-ԵՄ համաձայնագրի համար




Լրահոս