ՖՈՏՈ. Ահա թե ինչ են նշանակում Ձեր համբույրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համբույրը սիրելի անձնավորությանը զգացմունքների մասին պատմելու ամենաընդունված տարբերակն է: Բայց դա ոչ միայն կիրք է, այլ իսկական սիրո լեզու, որը կարող  է շատ բան պատմել ինչպես զույգի հարաբերությունների, այնպես էլ մարդու բնավորության մասին: Հոգեբաններն արդեն վաղուց զբաղվում են այդ հարցի ուսումնասիրմամբ:

Ահա ամենատարածված համբույրների տեսակներն ու դրանց նշանակությունը

  • Ֆրանսիական համբույր

Ամենահայտնի և բոլորի կողմից սիրված համբույր: Պարզ է, որ այսպիսի համբույրը նախատեսված է այն հարաբերությունների դեպքում, երբ կրքերը թեժացել են և զույգերը չեն կարողանում իրարից հագենալ:

  • Արագ համբույր

Սա լինում է հիմնականում մարդաշատ վայրերում կամ հանդիպման ժամանակ: Եթե զույգերի մոտ այսպիսի համբույր հաճախ է լինում, նշանակում է, որ կրքերի պիկն արդեն անցել է, կամ էլ զույգերը վաղուց են միասին:

  • Համբույր այտին

Շատ երկրներում այսպես բարևում են: Եթե այդ համբույրը ձգված է, ապա մոտ ժամանակներս կարող է ավելի կրքոտ համբույրի վերածվել: Եթե զուգընկերոջ՝ համբուրելու կոչից հետո, երկրորդ կեսը նրա այտն է համբուրում , ապա դա խոսում է սառնության մասին:

  • Օդային համբույր

Սա իր ոճով ֆլիրտ է: Հիմնականում կանայք այս կերպ խաղում են  և գրավում դուր եկած թեկնածուին:

  • Հրեշտակի համբույր

Ճակատին, այտին կամ աչքերին համբույրը վկայում է հոգատարության մասին: Նաև այն խոսում է զույգերի միջև  լիակատար վստահության մասին:

  • Համբույր «կողպեք»

Սա այն դեպքն է, երբ մարմինները չեն հպվում, սակայն շուրթերը ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել: Սա խոսում է զույգերի միջև կապվածության մասին:

  • Համբույր ճակատին

Հիմնականում սա ծնողական համբույր են անվանում: Հիմնականում սա խոսում է հոգատարության մասին: Այսպես են վարվում տարիքով իրենց կողակցից մեծ տղամարդիկ:

  • Համբույր ականջին

Սա զուտ էրոտիկական հատկություններ է պարունակում: Սա զույգերի միջև ամենաինտիմ համբույրներից է:

  • Համբույր ձեռքին

Շատ գեղեցիկ և դասական համբույր է, որը կանանց խելքահան է անում: Այն խոսում է կողակցի հանդեպ հարգանքի և հիացմունքի մասին: Կանայք պետք է գնահատեն այսպիսի կողակցին:

  • Համբույր պարանոցին

Սա ևս էրոտիկ համբույրի տարատեսակ է: Քո զուգընկերը ինտիմային կապ է ցանկանում:

  • Մեկ շուրթի համբույր

Սա երջանիկների և իսկապես սիրահարված մարդկանց կրքոտ համբույր է:.

  • Ներքևի շուրթը կծել

Այսպիսի համբույրը խոսում է կողակցի թեթև բնավորության մասին: Նա շատ կրքոտ է և չի կարողանում դիմակայել ինքն իրեն:

  • Մարմինների միախառնում

Սա համբույրի շատ բալանսավորված տեսակ է: Այսպիսի համբույրը շատ է հանդիպում, քանի որ այն ամուր է, կրքոտ , համապատասխանում է հանդիպելիս և բաժանվելիս:

 




Լրահոս