2017 թվականի հատուկ քննչական ծառայությունը ավարտեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների մասով նախաքննությունը եւ այն ուղարկեց դատարան: Շուտով կլրանա այս աղմկահարույց քրեական գործերով դատաքննության մեկնարկի մեկ տարին, սակայն ամենագլխավոր հարցերից մեկը մնում է օդից կախված:
Իրավապահներն առաջ քաշված վարկածների ուղղությամբ աշխատանքներ իրականացրել են, սակայն բանկոմատից հափշտակած գումարն այդպես էլ չեն գտել: Չի բացառվում նաեւ այն տարբերակը, որ միգուցե այդ օրերին իրավապահներն են «մեջ-մեջ արել», քանի որ «պետության գլուխը խառն էր»:
Ակնհայտ է, որ ՊՊԾ գնդի գրավումից երկու տարի անց անհետացած գումարը այդպես էլ չհայտնաբերվեց եւ մնաց առեղծված, թե ում թեթե ձեռքով այն հօդս ցնդեց:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում