Այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Հանրային խորհրդի մասին» օրինագիծը, որով սահմանվում է, որ Հանրային խորհուրդը դառնալու է Կառավարության խորհրդակցական մարմին, այսինքն` կրկին վարչապետի ենթակայության ներքո: Բացի այդ, նաեւ փոխվելու է Հանրային խորհրդի աշխատակազմի քանակը եւ այն բաղկացած կլինի արդեն 45 անդամից:
Սակայն այսօր խորհդարանում քննարկումների ժամանակ պատգամավորներն այնքան էլ գոհ չէին Հանրային խորհրդի ՕԳԳ-ից, փաստելով` կամ խորհուրդներն են վատ, կամ նրանց լսող չկա: Ի վերջո որքանով է արդյունավետ գործում Հանրային խորհուրդը եւ ինչ կլինի նախատեսված փոփոխություններից հետո:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: «Ես գտնում եմ, որ այս լիազորությունների շրջանակում մենք բավականին լավ կարողանում ենք իրականացնել դա: Խորհրդատվական մարմինը, երբ մի բան առաջարկում է, պարտադիր չէ, որ դիմացինն ընդունի, դա դուք ինքներդ եք հասկանում: Մենք պարտադիր որոշումներ չենք կարող ընդունել, պարտադրել կառավարությանը, ԱԺ-ին կամ նախագահին, որ փոխեն: Մենք կարող ենք խորհուրդ տալ, երբեմն այդ խորհուրդները լսվում են, շատ հաճախ օգտագործվում են, որոշ դեպքերում հաշվի չեն նստում խորհրդի հետ», – նշեց նա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: